Հայոց պետականությունը ՔՊ-ի օրոք ամեն օր թուլանում է

Հայոց պետականությունը ՔՊ-ի օրոք ամեն օր թուլանում է

Հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան:

ՔՊ-ն համառորեն չի ցանկանում հասկանալ, որ նրանց «խաղաղասիրական» ջանքերն ու քարոզչությունը թե Բաքվում ու Անկարայում, թե գերտերությունների մոտ ընկալվում են որպես թուլության նշան և նոր կապիտուլյացիայի պատրաստակամություն:

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն՝ Բաքվում վաղուց մշակում են Հայաստանն օկուպացնելու ծրագիր՝ Հայաստանի այսօրվա տարածքը հայտարարելով «Արևմտյան Ադրբեջան»: Եթե Փաշինյանն իր PR-ի համար ցանկանում է Նոբելյան մրցանակ ստանալ, ապա այդ մրցանակի արժեքը՝ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն է և հայոց պետականության ապագան:

ՔՊ-ականները զբաղված են սեփական իշխանությունն ամրապնդելով և ֆինանսական բարեկեցությունն ընդլայնելով՝ հայոց բանակն արդիականացնելու, սահմաններն ամրապնդելու, տնտեսությունն աղետալի վիճակից դուրս բերելու փոխարեն:

Հայոց պետականությունը ՔՊ-ի օրոք ամեն օր թուլանում է։

Իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է դառնա գերնպատակ։ ՔՊ-ն վաղուց իրեն սպառել է՝ թե ներքին, թե արտաքին ճակատներում:

Վահրամ Բագրատյան