Պայթյուն Արաբկիրում ինչ է պարզել ոստիկանությունը

Պայթյուն Արաբկիրում ինչ է պարզել ոստիկանությունը

ArmLur.am-ին քիչ առաջ ահազանգել են, որ Արաբկիրում պայթյունի ձայներ են լսվել: ArmLur.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ նման ահազանգ այսօր ստացել են, Մասնավորապես.

«Օգոստոսի 31-ին, ժամը 5.00-ին, ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել:

Նշված վայր մեկնած օպերատիվ խմբին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 4.20-ի սահմաններում լսել են պայթյունի նմանվող ձայն, ինչից հետո նկատել են, որ վնասվել է Ն. Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն»: