Չինաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Պեկինը հուսով է, որ կողմերը միասին կաշխատեն հրադադարի մասին պայմանավորվածությունները կյանքի կոչելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար, ճեպազրույցում ասել է ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանը։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
Նա նշել է, որ երկու երկրներն էլ Չինաստանի գործընկերներն են, և ինքը ողջունում է հակամարտությունները և տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու որոշումը։