ԿԲ-ն իր գործիքակազմով մշտապես պայքարելու է, որպեսզի Հայաստանում գնաճը լինի ցածր ու կառավարելի

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի սկզբում ներկայացրեց 2023 թվականի մամուլի հաղորդագրությունը, ըստ այդմ լրագրողները ներկայացրել են մի շարք հարցեր։ 

MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանը մասնավորապես հետաքրքրվեց․ «0.25 տոկոսային կետով տոկոսադրույքն իջեցնելու վարկային կամ ավանդային տոկոսների մեջ, ակնկալվում է արդյո՞ք համաչափ ձևով սպառողական վարկերի տոկոսադրույքների նվազեցում, ենթադրվո՞ւմ է, որ բարձրացման դեպքում պետք է աճեն, որպեսզի զսպվի մեծ շրջանառությունը, ըստ այդմ՝ նաև գնաճը, եթե ակնկալվում է, ապա ի՞նչ չափով»։ 

«Մենք 2020 թվականի դեկտեմբերից սկսեցինք խստացնել դրամավարկային քաղաքականության պայմանները, այդ ժամանակ մեր տոկոսադրույքը 4.25 էր։ Ամբողջ խստացման ցիկլի ընթացքում մաքսիմում տոկոսադրույքին եկել ենք այս տարվա 2-րդ եռամսյակին, երբ որ մեր տոկոսադրույքը 10.75 էր։ Այսինքն՝ մենք այդտեղ 6.5% տոկոսադրույք ենք բարձրացել, բայց բնականաբար բարձրացումն ամբողջությամբ  արտացոլված չի եղել վարկային տոկոսների մեջ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում