Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խաղացող, իսկ Փալմերը՝ երիտասարդ խաղացող

Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խաղացող, իսկ Փալմերը՝ երիտասարդ խաղացող

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող, կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խաղացող։

Այս մրցաշրջանի 51 հանդիպումներում Ֆոդենը դարձել է 25 գնդակի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Երեկ մրցաշրջանի երիտասարդ խաղացող էր ճանաչվել մեկ ուրիշ անգլիացի՝ «Չելսիի» հարձակվող, կիսապաշտպան Քոուլ Փալմերը։

47 հանդիպումներում Փալմերը դարձել է 27 գնդակի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Երկուսն էլ ՄանՍիթիի սան են։