Մաշկաբանը խոսել է մաշկը պաշտպանելու և վտանգավոր հիվանդությունից խուսափելու մասին

Մելանոման ավելի տարածված է մեծահասակների մոտ, բայց կարող է հայտնաբերվել նաև երեխաների մոտ: Մաշկաբան Մարիա Բորոդինան նշել է՝ մելանոման մաշկի քաղցկեղի մի տեսակ է, որի առաջացումը կախված է բազմաթիվ գործոններից։ Այն հազվադեպ է հանդիպում մինչև 20 տարեկան երիտասարդների մոտ, ավելի հազվադեպ՝ փոքր երեխաների մոտ։
Նա ասել է, որ մեծահասակների և երեխաների մոտ մելանոմայի ռիսկի գործոնները հավասարապես կարևոր են: Դրանք ներառում են գենետիկական, շրջակա միջավայրի գործոններ (արևային ճառագայթման չափազանց մեծ ազդեցություն, արևայրուք, սոլյարի այցելություն):
«Ցանկացած խալ կարող է չարորակ լինել, անկախ նրանից՝ այն ցցված է մաշկի մակերեսից վեր, թե ոչ»,- հավելել է բժիշկը։
Նրա խոսքով, մելանոմայի ախտորոշման մեջ գլխավորը մաշկաբանի հետազոտությունն է։
Ինչպես նշել է մասնագետը, մելանոմայի կանխարգելման ամենակարևոր մեթոդը մաշկը պաշտպանելն է ուլտրամանուշակագույն ճառագայթման երկարատև ազդեցությունից և արևայրուքից։ Այսպիսով, արևի առավելագույն ակտիվության ժամերին պետք է մնալ ստվերում։
«Բացի այդ, պետք է ընտրել հարմար հագուստ՝ գերադասելի է երկար թևքերով, և ուլտրամանուշակագույն ճառագայթներից 100%-ով պաշտպանող հատուկ ակնոցներ։
Փողոց դուրս գալուց 15 րոպե առաջ, այնուհետև յուրաքանչյուր 1,5-2 ժամը մեկ ավելի լավ է օգտագործել արևապաշտպան քսուք՝ դրա SPF գործոնը պետք է լինի առնվազն 30», – ավելացրել է բժիշկը: