Բժիշկը սրտի հետ կապված խնդիրների ոչ ակնհայտ նշանի մասին է խոսել

Բժիշկը սրտի հետ կապված խնդիրների ոչ ակնհայտ նշանի մասին է խոսել

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում ասել է, որ պառկած դիրքում գիտակցության կորուստը սրտի հետ կապված խնդիրների նշան է։

Բժիշկը նշել է, որ պառկած դիրքում ուշագնացություն չի լինում։

Ըստ նրա՝ մարդը, որպես կանոն, կորցնում է գիտակցությունը կանգնած դիրքում։ «Եթե պառկած ժամանակ ուշագնացություն է առաջանում, փնտրեք սրտային պատճառը՝ առիթմիա և այլն։ Սա ինչ-որ սրտի խնդիր է»,- նշել է Ալեքսանդր Մյասնիկովը։