Հայկական օրակարգը Հայաստանի վերելքի բանաձևն է, որն այս իշխանությունը չի առաջարկելու․ Հովհաննիսյան (տեսանյութ)

Իմ տպավորությամբ՝ այսօր Հայաստանում ամեն ինչ հին է, որովհետև փլուզումները շատ մեծ են, իսկ մենք մեր հին պատկերացումների մեջ ենք։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան, ՀՀ ներքին մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նոր քաղաքական միտք է պետք Հայաստանին և այդ միտքը փողոցում չի ձևավորվում։
«Մենք պարտավոր ենք ձևակերպել մի բովանդակություն, որը կհասկանա ցանկացած հայ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հայկական օրակարգ ասվածին, ապա Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ հայկական օրակարգը հետպատերազմյան Հայաստանի վերելքի բանաձևն է, որն այս իշխանությունը չի առաջարկելու։ Մանրամասները՝ տեսանյութում։