Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը հատուկ նպատակ չունի. նախարար

Որևէ միտում կամ հատուկ նպատակ չկա։ Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքով սահմանված կարգով հարուցում է վարույթներ և եթե վարույթի հարուցումից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալու ԲԴԽ, իր լիազորությունների շրջանակներում գնում է այնտեղ, պաշտպանում է իր տեսակետը:

Լինում են հաղթանակներ, լինում են նաև պարտություններ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով որոշ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հարցին։ 

«Բոլորս պետք է ընկալենք, որ եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության՝ նշանակում է, որ դատավորը դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից»,-ասաց նա՝ խոսելով դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կայացրած որոշման մասին։ 

Դիտարկմանը, թե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել կարծիք հայտնելու համար, վերջինս պատասխանեց՝ այս դեպքում նա դուրս էր կարծիք արտահայտման շրջանակներից։ 

«Դատական օրենսգրքում սևով սպիտակի վրա սահմանված է, որ դատավորն իրավունք չունի մինչև որոշում կայացնելը կարծիք հայտնել, դիրքորոշում հայտնել դատարանի որոշման հետ կապված»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: