Վրաստանի և Ադրբեջանի նախագահներն են հանդիպել․ խոսել են նաև Հայաստանից

Վրաստանի և Ադրբեջանի նախագահներն են հանդիպել․ խոսել են նաև Հայաստանից

Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Կավելաշվիլիի և Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Միխեիլ Կավելաշվիլին և Իլհամ Ալիեւն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։

Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը, լայնածավալ ռազմավարական նախագծերն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

Կավելաշվիլին «հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկխոսության և դիվանագիտության խթանման գործընթացում, և Ալիեւին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վրաստան», հայտնել են պաշտոնական աղբյուրները։

«Ես խորապես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում փորձարկված ռազմավարական և բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև կշարունակեն ամրապնդվել և ձեռք բերել նոր հարթություն՝ մեր երկրների ազգային շահերի իրականացման համար: Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը», - ասել է Կավելաշվիլին: