Ֆրանսիան սառեցնում է Ռուսաստանի ԿԲ-ի 22 մլրդ եվրոյի ակտիվները

Ֆրանսիան սառեցնում է Ռուսաստանի ԿԲ-ի 22 մլրդ եվրոյի ակտիվները

Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի չափով միջոցները, ինչպես նաև արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների տակ ընկած մասնավոր անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։

«Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվները 22 միլիարդ եվրոյի չափով, սառեցրել ենք նաև ֆրանսիական հաստատություններում մասնավոր անձանց՝ 150 միլիոն եվրոյի չափով միջոցները», - ասել է նախարարը RTL ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով, Ֆրանսիայում սառեցվել է «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։