ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ասվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում։
«Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հավելել են, որ չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել նաեւ Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում: Բացի այդ, ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի և Գանձասարի վանքեր։