ՌԴ-ում որևէ փաստաթուղթ կստորագրվի՞․ ՔՊ-ական պատգամավորի պարզաբանումը

Քննարկվելու են կուսակցական հարցեր, բացի այդ, այսօր մեր վարչության անդամների ընտրություն է տեղի ունենալու։ Այդ մասին այսօր ՔՊ վեցերորդ համագումարից առաջ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նիստը կլուսաբանվի այնքան, որքան անհրաժեշտ է։

ԱՆդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, վաշինգտոնյան փաստաթղթի մասին ընդդիմության ահազանգերին՝ Արմեն Խաչատրյանը նշեց, որ չի ուզում գուշակություններ անել, չի ուզում ասել՝ ինչ կարող ենք սպասել։

«Մեր քննարկումները լինելու են ՀՀ շահերի շուրջ։ Այս պահին, կարծում եմ, հեշտ չէ գուշակություններ անելը»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք չկա նաև ռուսական տարբերակ, քննարկվե՞լ է՝ որն է ավելի նպաստավոր, Արմեն Խաչատրյանը նշեց, որ իրենք հակված են ՀՀ շահերը պաշտպանելուն։

«Թե ովքեր ավելի լավ կպահեն մեր շահը, կերևա։ Մենք բոլորի հետ աշխատում ենք հանուն ՀՀ շահերի»,- ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ հոկտեմբերի 31-ին հաստատ չի ստորագրվելու խաղաղության պայմանագիրը։

«Այս պահի դրությամբ մենք տարբեր առաջարկներ ունենք»,- նշեց նա։

Նարե Գնունի