ԱՄՆ-ը կրճատում է Կոլումբիայի համալսարանին տրվող դրամաշնորհները հակասեմականության պատճառով

ԱՄՆ-ը կրճատում է Կոլումբիայի համալսարանին տրվող դրամաշնորհները հակասեմականության պատճառով

ԱՄՆ արդարադատության նախարարությունը, առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունը, կրթության նախարարությունը և ընդհանուր ծառայությունների գրասենյակը կրճատել են 400 միլիոն դոլարի դրամաշնորհները Կոլումբիայի համալսարանի համար։

Այս քայլը հաջորդել է «հրեա ուսանողների նկատմամբ ոտնձգությունների և համալսարանի անգործության մասին» հաղորդումների ֆոնին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ կարող է սառեցնել Կոլումբիայի համալսարանի դաշնային ֆինանսավորումը այն մեղադրանքներից հետո, որ համալսարանը չի կարողանում պայքարել հակասեմականության դեմ՝ Գազայում պատերազմի դեմ բողոքի ալիքի ֆոնին:

Ըստ հայտարարության, դրամաշնորհների այս սառեցումը միջոցառումների միայն առաջին փուլն է։ Սպասվում է, որ ավելի շատ դրամաշնորհներ ու ծրագրեր կսառեցվեն։