Նոր մանրամասներ անձնական կյանքից. հրապարակվել է արքայադուստր Դիանայի մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը

Նոր մանրամասներ անձնական կյանքից. հրապարակվել է արքայադուստր Դիանայի մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը

HBO հեռուստաալիքը հրապարակել է արքայադուստր Դիանայի մասին պատմող «Արքայադուստրը» վավերագրական ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 13-ին:

Ֆիլմը կպատմի, թե ինչպես են զարգացել Դիանայի հարաբերությունները արքայազն Չարլզի հետ՝ նրանց որդիների ծննդյան, ինչպես նաեւ արքայադուստր Դիանայի մահվան հանգամանքների մասին, որը տեղի է ունեցել 1997 թվականի օգոստոսի 31-ին։ Այդ ժամանակ արքայազն Չարլզի կինը 36 տարեկան էր։

Ռեժիսորն Էդ Պերկինս: Ֆիլմի պրեմիերան նախկինում կայացել է «Սանդենս» կինոփառատոնում։ Օգոստոսի 13-ին ժապավենը կթողարկվի HBO հեռուստաալիքով, իսկ մի փոքր ավելի ուշ՝ HBO Max սթրիմինգային ծառայությունում։