Կոռուպցիան վերադառնում է

Կոռուպցիան վերադառնում է

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է, որի գործունեության մեջ ակնառու են կոռուպցիոն բաղադրիչներ: 

Բիզնես շահեր՝ պետական օրակարգի փոխարեն 

Փաստերի ստուգման հարթակը հայտնում է, որ Կառավարությունն արտոնություն է սահմանել զբոսաշրջային ոլորտում գործող մի ընկերության համար, որը ներկրում է զբոսաշրջային նշանակության վրաններ: Ընկերությունն ազատվել է մաքսատուրքից, քանի որ գործում է գերակա հայտարարված ոլորտում և օգտվել է դրա համար նախատեսված կառավարության խրախուսանքից: Ընկերությունը պատկանում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականին, ստեղծվել է 2022 թվականի ապրիլին: Կառավարության որոշման մեջ կա շահերի բախում, եթե անգամ «թղթերով ամեն ինչ կարգին» է: 

Կոռուպցիան պոզով- պոչով չի լինում   

Կոռուպցիան պոզով- պոչով չի լինում, հենց այսպես է առաջանում: Օրինակ, կարող ենք ենթադրել, որ փոխվարչապետը իր բիզնեսը հիմնել է օգնականի անունով ու օգտագործելով իր լիազորությունները՝ պետական արտոնություն է պոկել սեփական բիզնեսի համար: Իսկ գուցե բիզնեսն իսկապես օգնականինն է, բայց արտոնություն տրամադրելու դիմաց՝ շեֆը փայ է մտել:

Իսկ հիմա ավելի ֆունդամենտալ հարց՝ ինչո՞ւ է այնպես ստացվել, որ թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հետո մարդկանց բիզնես «տաղանդը» բացահայտվում է միայն իշխանության գալուց հետո:

Վահրամ Բագրատյան