«Բարսելոնա»-ն 4։0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադ»-ին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի տնային խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»։
Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Ժերար Մարտինը, Մարկ Կասադոն, Ռոնալդ Արաուխոն և Ռոբերտ Լևանդովսկին։ 17-րդ րոպեին հյուրերը մնացել են մեկ խաղացողով պակաս, իսկ Էլուստոնդոն կարմիր քարտ է ստացել։
Սան Սեբաստիանի ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը ազդրի մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը։
«Բարսելոնան» 57 միավորով զբաղեցրել է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Կապտանռնագույնները տարել են ժվեցերորդ անընդմեջ հաղթանակը: «Ռեալ Սոսյեդադը» (34 միավոր) 9-րդն է:
Հաջորդ տուրում «Բարսելոնան» մարտի 8-ին կընդունի «Օսասունային», իսկ մեկ օր անց «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ կխաղա «Սևիլիայի» հետ։