Թոմ Ֆելթոնը խոսել է հարբեցողության դեմ պայքարի մասին

Թոմ Ֆելթոնը խոսել է հարբեցողության դեմ պայքարի մասին

Դերասան Թոմ Ֆելթոնը, ով առավել հայտնի է «Հարի Փոթեր» ֆիլմում Դրակո Մալֆոյի դերով, USA Today-ին տված հարցազրույցում խոսել է իր հուշերի՝ «Կախարդական փայտիկից այն կողմը. կախարդի մեծացրած կախարդանքը եւ քաոսը» գրելու մասին:

Գրքում դերասանը պատմել է, որ 20 տարեկանում բախվել է հարբեցողությանը եւ հոգեկան խանգարումներ ունեցել: Նա խոստովանել է, որ ամեն մի քանի լիտր գարեջուր եւ մի քանի բաժակ վիսկի է խմել:

Դերասանի մենեջերը, ով այդ ժամանակ իր ընկերուհին է եղել, խորհուրդ է տվել մասնագետի այցելել, իսկ փաստաբանն ասել է, որ նման 18 դեպք է տեսել, որոնցից 11-ը մահվան ելքով:

Իր հուշերում Ֆելթոնը խոսել  նաեւ «Հարի Փոթեր» ֆիլմի ու դրա նկարահանումների մասին եւ խոստովանել, որ այդ ընթացքում սիրահարված է եղել դերասանուհի Էմմա Ուոթսոնին:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE