Այս սրճարանը լրացուցիչ գումար է վերցնում հաճախորդներից կոպտության համար

Անգլիայում սրճարաններից մեկը լրացուցիչ գումար է վերցնում հաճախորդներից՝ կոպիտության համար։
Փրեսթոնում Chai Stop սրճարանում նոր կանոն է մտցվել՝ հաճախորդներից հաշվի կրկնակին է գանձվում, եթե նրանք իրենց անքաղաքավարի են պահում, այդ թվում՝ աշխատակիցների նկատմամբ։ Իրենք հույս ունեն, որ այցելուներն ավելի զուսպ եւ բարեկիրթ կդառնան։
Այս նորամուծության նպատակն է խրախուսել հաստատության այցելուներին ավելի բարի լինել ուրիշների նկատմամբ: