Ինչ առողջարար հատկություններ ունի մանգոն և ինչպես օգտագործել այն մաշկի խնամքի համար

Մանգոն պատկանում է կորիզավորների ընտանիքին, որին պատկանող մրգերում հյութալի մասը շրջապատում է կորիզով միջուկը: Կան մանգոյի տարբեր տեսակներ` ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից` նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը հիմնական ոսկեգույն-դեղին է:
Այս արևադարձային պտուղը ո՛չ միայն համեղ է, այլև` հարուստ օգտակար հատկանիշներով։
Օգտակարությունը` Առողջության համար
1. Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը:
2. Վիտամին A օգնում է տեսողության բարելավմանը:
3. Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
4. Մանգոն ալկալային ազդեցություն է գործում` ապահովելով օրգանիզմի համար անհրաժեշտ ջրածնի մակարդակը:
5. Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդմանը:
6. Մանգոն նպաստում է ֆոլինաթթուների ապահովմանը օրգանիզմում, որը նպաստում է պտղաբերությանը:
7. K վիտամինով հարուստ մանգոն կամրապնդի նաև ոսկորների ամրությունն ու առողջությունը, մանգոյից պատրաստում են տարատեսակ աղցաններ և ուտեստներ։
Մաշկի համար
1. Մանգոն հարուստ է վիտամին A-ով, որը փայլուն տեսք է հաղորդում դեմքի մաշկին:
2. Մանգոյից ստացված 2 թեյի գդալ խյուսը 1 թեյի գդալ կաթի և մեղրի հետ խառնելով՝ բնական միջոց կստանաք սև կետերը վերացնելու համար:
3. Մանգոյում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները` սպանելով ավելորդ ազատ ռադիկալները:
4. Կտրատած մանգոյով կարող եք մերսել դեմքի մաշկը այն սպիտակեցնելու համար:
5. Չորացրեք մանգոյի կեղն արև տակ, աղալով փոշի ստացեք դրանից և 2 թեյի գդալ փոշուն 2 թեյի գդալ յոգուրտ խառնելով՝ ստացեք դեմքը սև կետերից մաքրելու արդյունավետ դիմակ:
6. Մանգոյի խյուսը 2 թեյի գդալ ցորենի ալյուրի հետ խառնելով` կստանաք դեմքի ծակոտիները վերացնելու դիմակ:
Մազերի համար
1. Խառնեք մանգոյի խյուսը 2 թեյի գդալ յոգուրտի և 4 ձվի դեղնուցի հետ և հիանալի բալզամ կստանաք մազերի համար:
2. Մանգոյում առկա վիտամին A-ն հիանալի միջոց է թեփի դեմ պայքարելու համար: Պարզապես պետք է մանգոյի խյուս քսել գլխամաշկին, պահել մի քանի րոպե: Այն նաև փայլ կհաղորդի մազերին:
3. Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կդանդաղեցնեք մազերի սպիտակելու գործընթացը: