Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքների ու ինքնիշխանության վրա. Նենսի Փելոսի

Մեզ համար ՀՀ անվտանգությունը խիստ կարևոր է: Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: 
Նրա խոսքով, իրենց այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, որը եղել է Ադրբեջանի կողմից, ինչն իրենք ընդունել են:

Նրա խոսքով` իրենց պատվիրակությունը վստահ է, որ այս պահին շատ կարևոր է խաղաղության պայմանագիրը.
«Շատ պարզ է, որ մեզ համար հակամարտության ռազմական լուծումն ընդունելի չէ: Մենք շարունակում ենք իրավիճակին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հետևել մանրակրկտորեն»,- ասաց նա: 
Հարցին, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի, Փելոսին պատասխանեց. 

«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, եւ մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, մենք ընդունել ենք եւ այս այցի ընթացքում էլ մենք շարունակում ենք իմանալ, որ որոշ մարտահրավերներ, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թվականի հակամարտության հետ են կապված»: