Հեռախոսով զուգարան գնալը վտանգավոր է առողջության համար. բժիշկը տհաճ հետևանքների մասին

Հեռախոսով զուգարան գնալը սովորական երեւույթ է։ Շատ ընտանիքներում, որտեղ կա միայն մեկ զուգարան, այս թեմայով լուրջ վեճեր են առաջանում։ Ի վերջո, սմարթֆոնները մի քանի անգամ ավելացնում են զուգարան այցելելու ժամանակը։ Բայց սա չէ իրական վտանգը։ Հետեւանքների մասին խոսել է գաստրոէնտերոլոգ Սաուրաբ Սեթին։
Մարդիկ ավելի շատ ժամանակ են ծախսում զուգարանի վրա։ Սա հանգեցնում է ուղիղ աղիքի և անուսի մշտական լարվածության և ճնշման:
«Կարող են թութք, ճաքեր և ուղիղ աղիքի պրոլապս առաջանալ»,- զգուշացրել է բժիշկը:
Բացի այդ, հեռախոսի մակերեսին կարող են հայտնվել բակտերիաներ, որոնք կարող են տարբեր հիվանդություններ առաջացնել։ Իսկ եթե մարդն իսկապես զուգարան է մտնում հեռախոսով, ապա հեռանալուց հետո էկրանը պետք է սրբի ախտահանիչով։