Կանադան Ուկրաինա կուղարկի հակատանկային զենք

Կանադայի իշխանությունները մտադիր են Ուկրաինա մատակարարել հակատանկային զենք. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ Ուկրաինա կմատակարարենք սպառազինության հակատանկային համակարգեր և արդիականացված զինամթերք», - ասել է նա։
Փետրվարի 28-ին Կանադայի իշխանությունները տեղեկացրել էին մոտ 20 մլն դոլարի ոչ մահաբեր սպառազինության մատակարարման մասին, այդ թվում զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր և այլն։