Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական

Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական

Չավի մնում է «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբը հայտարարել է, որ ակումբի նախկին կիսապաշտպանը մնալու է որպես գլխավոր մարզիչ։

«Մենք երբեք բանակցություններ չենք սկսել որևէ այլ մարզչի համար։ Մենք բոլորս վստահում ենք Չավիին, և նա մնում է»,- ասել է ակումբի փոխնախագահ Ռաֆայել Յուստեն։

«Չավին վստահում է մեր նախագծին և նա շատ երջանիկ է, մենք բոլորս նույն զգացմունքներն ունենք «Բարսելոնայի» համատեղ ապագայի վերաբերյալ»,- ընդգծել է նա։

«Մենք պետք է տիտղոսներ նվաճենք, մենք բոլորս դա գիտենք: Մենք վստահում ենք Չավիին, նա իսկական «Բարսայի» տղա է, և այժմ նա մնում է մեզ հետ»,- հավելել է պաշտոնյան։

Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: