Միացյալ Նահանգներից Քևին անունով շունը ճանաչվել է աշխարհում ամենաբարձրահասակը (լուսանկարներ, տեսանյութ)

Միացյալ Նահանգներից Քևին անունով շունը ճանաչվել է աշխարհում ամենաբարձրահասակը (լուսանկարներ, տեսանյութ)

Միացյալ Նահանգներից Գերմանական դոգը ճանաչվել է աշխարհում ամենաբարձրահասակ շունը։

Քևին անունով շունը, որն անունը ստացել է «Տանը մենակ» ֆիլմի հերոսի պատվին, ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նրա հասակը 97 սանտիմետր է։

Քևինն ապրում է Այովա նահանգում՝ Թրեյսի և Ռոջեր Վուլֆի, նրանց երկու երեխաների, երեք շների, չորս կատուների, հավերի, այծերի և ձիերի հետ։ Նրա ընտանիքը սիրալիրորեն նրան անվանում է «նուրբ հսկա» և «մեծ երեխա»։

Սեփականատիրոջ խոսքով՝ Քևինը օրական ուտում է 10 անգամ։ «Շունը սիրում է քնել, և նրա սիրելի զբաղմունքը, հավանաբար, բազմոցը զբաղեցնելն է»,- ասել է Վուլֆը: