Skoda-ն փոխարինող է պատրաստում իր ամենակոմպակտ Citigo մոդելի համար

Skoda-ն փոխարինող է պատրաստում իր ամենակոմպակտ Citigo մոդելի համար

Բրիտանական Autocar-ը պարզել է, որ Skoda-ն նոր էլեկտրական սիթի քար է մշակում, որը կդառնա արտադրությունից հանված Citigo-e iV-ի մասնակի փոխարինողը։  Սպասվում է, որ նորույթի հիմքում կդրվի MQB Entry նույն հարթակը (սովորական MEB-ի պարզեցված տարբերակը), որի վրա կկառուցեն Volkswagen ID․2-ը։

Լրագրողները ենթադրում են, որ Skoda էլեկտրաքարը ավելի էժան կլինի, քան ID․2-ը, իսկ մոդելի գործարկումը շուկայում տեղի կունենա այս տասնամյակի կեսին, հաղորդում է Motor-ը։

Մինչեւ վերջերս Citigo-e iV-ը եղել է Skoda-ի շարքի ամենակոմպակտ մոդելը, սակայն 2020 թվականի աշնանը հայտնի է դարձել, որ նրան հրաժեշտ են տալու շնորհանդեսից ընդամենը մեկ տարի անց։ Այդ ժամանակ էլ Skoda-ում հայտարարել էին, որ մոդելի հետնորդ չի ունենա առնվազն մինչեւ այն պահը, երբ Volkswagen կոնցեռնը չունենա MEB հարթակի ենթակոմպակտ տարբերակը։

Մի քանի տարի անց Volkswagen-ի մոտ նման «սայլակ» հայտնվել է։ Անցյալ տարվա աշնանը Մյունխենի ավտոսրահում ներկայացրել են  միանգամից երկու նորույթներ, որոնք կառուցվել են այս ճարտարապետության պարզեցված տարբերակի՝ MEB Entry-ի վրա։

Խոսքը Cupra UrbanRebel եւ  Volkswagen ID․ Life մրցարշավային Էլեկտրական հեչբեքերի (ID.2-ի նախագուշակը) մասին է։

Առաջինի բնութագրերը չեն բացահայտվել, սակայն հայտնի է, որ երկրորդը շարժման մեջ է բերում 234  ձիաուժ հզորությամբ  էլեկտրական շարժիչ, որը  6,9 վայրկյանում սիթի քարին ապահովում է տեղից 100 կմ/ժամ արագացում։

Իսկ 57 կվտ/ժամ տարողունակությամբ մեկ մարտկոցի լիցքավորման  շնորհիվ ID. Life-ն անցնում է մոտ 400 կմ։

Այդ ժամանակ էլ կոնցեռնից հայտնել են, որ MEB Entry-ի վրա կառուցված նման ձեւաչափի էլեկտրաքար կունենան ոչ միայն Volkswagen-ը եւ Cupra-ն, այլեւ Audi-ն, իսկ հավաքումը կկազմակերպեն Բարսելոնայի գործարանում: Այժմ էլ սպորտային Էլեկտրական հեչբեքը մշակող բրենդերի ցանկը համալրել է նաեւ  Skoda-ն։