Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօրվա հանրահավաքի՞ն

Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօրվա հանրահավաքի՞ն

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 23-ին՝ «Հայաստանի Անկախության Հռչակագրի» ընդունման օրը Հանրապետության հրապարակում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հանրահավաք է հրավիրել` ազդարարելով «Անկախության շարժման» մեկնարկը: 

Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀԿ-ից, հաստատել են իրենց մասնակցությունը հանրահավաքին: Մեր տեղեկություններով, դրան ներկա է լինելու նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ MediaHub.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: 

Վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն հանրահավաքին ներկա է լինելու, սակայն Սերժ Սարգսյանի մասնակցության մասով հստակ պատասխան չտվեց:

«ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ ցանկացած առողջ նախաձեռնության կողքին է լինելու, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու ազգային կառավարության ստեղծումն է, և Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը մենք ընդունել ենք, ուստի կուսակցությունը ներկա է լինելու»,- նշեց նա։ 

Ի դեպ հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: