Փաշինյանի «ստվերը»

Փաշինյանի «ստվերը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է, ով շարունակում է գեներացնել Փաշինյանի թեզերը: 

Միջնորդների դեմ 

«3–րդ երկրի ներգրավվածության արդյունքում Ադրբեջանը կարող է այլ հռետորաբանություն դրսեւորել՝ սպասարկելով բոլորովին այլ երկրների շահերը, ինչը խանգարում է բանակցային գործընթացին»,- ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: 

Ադրբեջանական տրամաբանություն 

Ի դեպ, միջնորդների մասին նման գնահատականների պակաս ադրբեջանական մամուլում չկա: Իրականում, միջնորդները պետք են հենց պարտված, թույլ երկրներին, որպեսզի զսպեն հաղթողների ագրեսիվ օրակարգը: Եվ վերջապես, Հովհաննիսյանի ասածից կարելի է տպավորություն ստանալ, որ, օրինակ, Ադրբեջանի օրակարգը մեզ համար շատ ավելի նպաստավոր է, քան, ասենք, որևէ երրորդ երկրի օրակարգ:

Վահրամ Բագրատյան