«Երեխաս բժիշկների վերահսկողության տակ է»․ ինչպե՞ս է արցախցի 4 ամսական փոքրիկը

«Երեխաս բժիշկների վերահսկողության տակ է»․ ինչպե՞ս է արցախցի 4 ամսական փոքրիկը

Երեխաս բժիշկների վերահսկողության տակ է, նորմալ է ամեն ինչ, բժիշկներն ամեն ինչ անում են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց արցախցի 4 ամսական երեխայի հայրը։

"Վիրահատության կարիք չկա, բուժում է ստանում",- ասաց նա:

Հիշեցնենք, որ 4 ամսական փոքրիկի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել ժամանակին Հայաստան տեղափոխվել։

Երեխային Երևան են տեղափոխել շաբաթ օրը՝ ռեանիմոբիլով։

«Չեմ կարող ասել, թե ինչքան կտեևի բուժումը, բայց այս պահին ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա։

Հիշեցնենք նաև, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

 

Լիաննա Թորոսյան