Հոլանդի գործակալն ասել է՝ որքան է գնահատվում նորվեգացու տրանսֆերային արժեքը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմիենտան ասել է, որ նորվեգացու տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիարդ եվրո:
«Էրլինգ Հոլանդն այժմ արժե 1 միլիարդ եվրո: Ես լուրջ եմ դա ասում, վստահ եմ, որ նա այդքան արժե»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Պիմիենտայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:
Հոլանդը միացել է «Մանչեսթեր Սիթիին» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Դորտմունդի «Բորուսիայից»:
Անգլիայի Պրեմիեր լիգայում նորվեգացին «Քաղաքաբնակների» կազմում արդեն անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի ամռանը։