Սպորտը միշտ չէ, որ արդար է․ Արման Ծառուկյանը՝ հաջորդ մենամարտի մասին

Սպորտը միշտ չէ, որ արդար է․ Արման Ծառուկյանը՝ հաջորդ մենամարտի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում մարզումային տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել առաջիկա հնարավոր մենամարտի վերաբերյալ։

«Շատերը հարցնում են, թե երբ է լինելու հաջորդ մենամարտը։ Ես հանգիստ եմ՝ մարզվում եմ, կենտրոնացած եմ և սպասում եմ իմ պահին։ Սպորտը միշտ չէ, որ արդար է, բայց ես հավատում եմ, որ եթե շատ աշխատես, չհանձնվես և հավատարիմ մնաս ինքդ քեզ, ամեն ինչ կստացվի։ Գլխավորը պատրաստ լինելն է, երբ ժամանակը գա», – գրել է Ծառուկյանը։