Մահվանից մեկ ամիս անց երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են Կամերունում՝ հոր կողքին

Երգիչ Պիեռ Նարցիսին հուղարկավորել են Կամերունի Բոնամատեկե գյուղում, հայտնում է տելեգրամյան «SHOT» ալիքը։
Արարողության ընթացքում հրաժեշտ են տվել երաժիշտին՝ նշելով, որ նա իր ստեղծագործության միջոցով միավորում էր երկրներ ու ժողովուրդներ։
Պիեռ Նարցիսին հողին են հանձնել ընտանեկան դամբարանում՝ հոր ու տատիկի կողքին, ինչպես ցանկացել էր երաժիշտի մայրը։ Նրա նախկին կինը՝ Վալերիա Կալարեւան, դեմ էր երգչին Կամերունում հուղարկավորելուն, սակայն ստիպված է եղել հաշտվել հարազատների կամքի հետ։