Օլգա Բուզովան կրկնօրինակել է Քիմ Քարդաշյանին

Ռուս հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան կրկնել է ամերիկյան ռեալիթի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի կերպարը։
Օլգա Բուզովան Zhara Cool Fest փառատոնին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ Մոսկվայի Crocus City Hall-ում, ներկայացել է մինչև հատակը հասնող կապույտ զգեստով և ձեռնոցներով։ Բացի դրանից, նա կրում էր արևային ակնոցներ, ականջօղեր, մի քանի մատանիներ և ապարանջաններ, ինչպես նաև սրածայր կոշիկներ։
Հենց որ Բուզովան սոցցանցերում հրապարակել է այդ միջոցառման լուսանկարները, բաժանորդները սկսել են նրան համեմատել Քարդաշյանի հետ, ով այս տարվա մարտին Vanity Fair երեկույթին Balenciaga-ի նման կերպարով է հայտնվել։ Ոմանք նշել են, որ այս զգեստն ավելի շատ է սազում Օլգային, քան Քիմին, իսկ ոմանք էլ ռուս կնոջը մեղադրել են գողության մեջ։