Էկվադորում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորի հյուսիս-արևմուտքում՝ Էսմերալդաս նահանգում. հայտնել է Երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Ցնցումները գրանցվել են 9.07-ին 11 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների և զոհերի մասին դեռևս չի հաղորդվում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld