ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում խնդիրների կատարումը։ 

Օրվա ընթացքում կողմերի շփման գծից պահակակետերը զինաթափելու և դուրս բերելու կապակցությամբ փակվել են երկու դիտակետ Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում։ Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։