Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին

Միացյալ Նահանգները տեղեկացված է Լեռնային Ղարաբաղում վերջին զինված միջադեպից և հակամարտության կողմերին երկխոսության ու դիվանագիտության կոչ է անում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում 5 անձանց կյանք խլած փոխհրաձգության միջադեպի մասին հաղորդումներին։ Մենք զորակցություն ենք հայտնում զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և վեճերի լուծման նպատակով ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել։ Խաղաղության պահպանման միակ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ աշխատելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղղակի երկխոսությունն է և դիվանագիտությունը։ Եվ ինչպես Պետքարտուղարն է ընդգծել, Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին»։