Հայկական լեռնաշխարհի խոտաբույսերից պատրաստված թեյեր. օգտակար հատկություններն ու հակացուցումները

1. Ուրց - Ուրցի թեյը ունի մի շարք դրական և բուժիչ հատկություններ՝ բարձրացնում է դիմադրողականությունը, թարմացնում և հանգստացնում է ուղեղը, օգնում է ազատվել սթրեսից, բարելավում է ինքնազգացողությունը, կարգավորում է մարսողությունը, կարգավորում է արյան ճնշումը: Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով ճաշերը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցի հակացուցումները: Ուրց խորհորւրդ չի տրվում լյարդի, երիկամների, ստամոքսի խոց, սրտի առիթմիա հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև շատ քանակի օգտագործումը խորհուրդ չի տրում հղիներին։ Ուրցը իջեցնում է նաև ճնշումը:
2. Երիցուկ – Երիցուկը բարձրացնում է դիմադրողականությունը, օգնում է ազատվել սթրեսային վիճակից, երիտասարդացնում է մաշկը, վերջինիս տոնուս հաղորդում օգնում անքնության դեպքում, հանգսատցնում և թուլացնում է նյարդերը, լավացնում է մարսողությունը, իջեցնում է մարմնի ջերմաստիճանը, հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում սրտանոթային համակարգի գործունեությունը, հանգստացնում է ցավը, հրաշալի է դեպրեսիայի, միգրենի, ակնեի դեպքում, օգտակար է ստամոքսի կծկումների (սպազմի) ժամանակ, օգտագործվում է որպես լեղամուղ, քրտնաբեր, ախորժաբեր, հականեխիչ, հակաջղաձիգ միջոց, օգնում է պայքարել ներքին բորբոքումների դեմ: Երիցուկը օգտագործում են նաև ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։
3. Զիվան /Ղանթափա/ - Ղանթափան գեղեցիկ ծաղիկներով և առողջարար բույս է: Ղանթափայի թեյի օգտագործումը ունի հետևյալ առավելությունները՝ բարձրացնում է դիմադրողականությունը, արդյունավետ է սրտանոթային և շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ, հանդիսանում է որպես խորխաբեր ջերմիջեցնող, քրտնաբեր միջոց, իջեցնում է ջերմությունը:
4. Սրոհունդ /Зверобой/ - Այս բույսը պարունակում է տոկոֆերոլներ, ֆլավանոիդներ, հիպերիցին եթերաայուղ, աղաղանյութեր, P, PP, C վիտամիններ, կարոտին, մակրո և միկրոտարրեր, նիկոտինաթթու, ազուլեն, պրովիտամին A և այլն: Բույսի արմատներն օգտագործում են ոսկորների տուբերկուլյոզի և դիզենտերիայի դեպքում: Սրոհունդն օգտակար է մարդու, բայց վտանգավոր՝ կենդանիների համար: Երկարատև արշավներից առաջ տարբեր երկրների բանակներում արևքուրիկի թուրմ են տվել զինվորներին: Սրահունդի թեյը կարգավորում է ստամոքսի և աղիքների աշխատանքը, խթանում ներքին արտազատման գործառույթը:
5. Անանուխ / նանա / - Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը: Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց: Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:
6. Հազարանթերթիկ - Աճում է Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի մարգագետիններում ու թփուտներում: Պատրաստուկները բարձրացնում են արյան մակարդելիությունը, լավացնում ախորժակը, կարգավորում մարսողությունը, ունեն հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ: Շատ օգտակար են այրվածքների ժամանակ: