56-ամյա Սինդի Քրոուֆորդը քննադատության է ենթարկվել տարեց կնոջ կերպարի համար

56-ամյա Սինդի Քրոուֆորդը քննադատության է ենթարկվել տարեց կնոջ կերպարի համար

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը նոր լուսանկար է հրապարակել մի կերպարում, որը արժանացել է երկրպագուների քննադատությանը։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։

Կադրերից մեկում 56-ամյա Սինդի Քրոուֆորդը կեցվածք է ընդունում փայլուն կիսաշրջազգեստով և մանուշակագույն բլուզով։ Սակայն երկրպագուները չեն գնահատել կերպարը՝ ընդգծելով, որ այն ծերացնում է նրան. «Տարօրինակ հանդերձանք», «Սարսափելի տեսք», «Ինչու՞ ընտրեցիր այդպիսի կիսաշրջազգեստ», «Այս հանդերձանքը քեզ չի սազում», «ՉԻ՛ սազում», «Դու նման ես տատիկի լուսանկարում» «Մի՛ կրկնիր այս հանդերձանքը», «Հին մարդու կերպարը»։

Նշենք, որ Սինդի Քրոուֆորդը շարունակում է մոդելավորել և զարգացնել իր սեփական «Meaningful Beauty» գեղեցկության ապրանքանիշը: