Փաշինյանը լավ լուր ունի

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը լավ կամ վատ լուր ունի՝ Հայաստանում կառավարության աշխատանքի տեմպի վերաբերյալ։

«Լուրն այն է, որ աշխարհում, ընդհանրապես, արագ կառավարություն չկա։ Կառավարությունը մարմին է, որն արագ չի աշխատում։ Եվ այդպես էլ պետք է լինի։ Կառավարությունը պետք է աշխատի հետևողական, շարունակաբար։ Եվ արագությունն անընդհատության հաշվին պետք է ձևավորվի, այլ ոչ թե առանձին վերցված ժամանակում գործողությունների հաշվին»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ «արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների»։

Մանրամասները՝ տեսանյութում։