Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում

Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում

Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. ապրիլի 28-մայիսի 4-ը (2024թ․)

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Գյումրիում ապրիլի 30-մայիսի 3-ը,

Արարատում՝ ապրիլի 29-մայիսի 3,

Հրազդանում՝ ապրիլի 28-ին, 29-ին, մայիսի 2-ին և 3-ին,

Վանաձորում՝ ապրիլի 28-30-ը, մայիսի 2-ին,

Ալավերդիում՝ ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-ին, 3-ին։

 

Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 2-7-ը (2024թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 2-ին, 4-ին և 6-ին, Նոր Նորքում՝ մայիսի 2-ին, Շենգավիթում՝ մայիսի 2-5-ը։

Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ