Սերժ Սարգսյանը հանդես է եկել բանախոսությամբ և վկայականներ հանձնել

Սերժ Սարգսյանը  հանդես է եկել բանախոսությամբ և վկայականներ հանձնել

Տեղի է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությունը․ հայտնում են Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակից։

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. հուլիսի 7-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի շրջանավարտների համար հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել իրենց հարցերին և հանձնել ավարտական վկայականները։

Թվով շուրջ 70 շրջանավարտներ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 50 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։

2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին կուսակցական քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 770 շրջանավարտ։