Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Ազատի ջրամբար (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Ազատի ջրամբար (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի տասնյոթերորդ տեսարժան վայրը Ազատի ջրամբարն է։

Ազատի ջրամբար` գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այնտեղ զարգացած է ոռոգելի հողագործությունը:
 

Ազատի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականից: Ընդհանուր ծավալը կազմում է 70 միլիոն խորանարդ մետր:

Ջրամբարի տարածքը շատ գեղեցիկ է: Երկինքն ու ամպերն արտացոլվում են ջրի մեջ և, կախված օրվա ժամից, յուրահատուկ տեսք են հաղորդում ջրամբարին: Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:
Ջրամբարից ոչ հեռու գտնվում են Հայաստանի ամենահայտնի տուրիստական ուղղությունները։