Բեռնատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ շարժիչի բռնկման հետևանքով․ ԱՄՆ

FedEx բեռնատար ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո արտակարգ վայրէջք է կատարել Նյու Ջերսիի Նյուարկ Լիբերթի միջազգային օդանավակայանում՝ շարժիչի բռնկման պատճառով, որն առաջացել է թռչնի հարվածից, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին։
«FedEx բեռնատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Ջերսիի օդանավակայանում շաբաթ առավոտյան այն բանից հետո, երբ թռչնի հարվածից հրդեհ է բռնկվել նրա շարժիչներից մեկում», - հաղորդում է հեռուստաալիքը, ականատեսները ուժեղ պայթյուն են լսել։
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 8:07-ին (Մոսկվայի ժամանակով 16:07-ին): Որպես նախազգուշական միջոց՝ օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն այն վերսկսվել է։
Հեռուստաալիքին տված մեկնաբանությունում FedEx-ը հայտնել է, որ ինքնաթիռը ուղեւորվում էր Ինդիանապոլիս, սակայն թռիչքի ժամանակ բախվել է թռչունին: