Փաշինյանն ու Զելենսկին առաջին անգամ հանդիպել են (լուսանկար)

Փաշինյանն ու Զելենսկին առաջին անգամ հանդիպել են (լուսանկար)

Գրանադայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարճատև հանդիպումը:
Ինչպես Զելենսկին է նշել իր Տելեգրամ ալիքում, սա նրանց առաջին հանդիպումն էր, որի ընթացքում իրենք քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը անվտանգության հետ կապված:

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Զելենսկու և Ալիևի հեռախոսազրույցը, որի ընթացքում Զելենսկին, հերթական անգամ, խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: