Փաշինյանը հիմա ինչ-որ անհասկանալի «ժանգլյորությամբ» է զբաղված․ Մամիջանյան
Նույնիսկ պատերազմից հետո բոլորը խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ այս կառավարիչները ստացել են լավ ժառանգություն, բայց չեն կարողացել իրագործել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը։
«Ավելին, ՀՀ որևէ ղեկավար Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում։ Խորհրդային միության փլուզումից հետո ձևավորվել է երկու պետություն՝ Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ։ Ուստի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կռուտիտներ չանելու մասին, իմաստ չունի, դրանք կռուտիտներ չեն»,- ասաց Մամիջանյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը հիմա ինչ-որ անհասկանալի «ժանգլյոռությամբ» է զբաղված։
Մանրամասները՝ տեսանյութում։