Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը պատրաստ են Զելենսկու հետ մեկնել ԱՄՆ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ են Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ներկայացնելու ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր։
Այս մասին գրել է բրիտանական «Daily Mail» թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ սըր Քիրը և Էմանուել Մակրոնը պատրաստ են հաջորդ շաբաթ նախագահ Զելենսկու հետ մեկնել Վաշինգտոն՝ ներկայացնելու... միասնական ճակատ այս ծրագրի շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ։
Սպիտակ տունը, գրել է թերթը, վրդովված է եղել Զելենսկու ավելի վաղ հայտարարություններից, որ պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը «դեռ շատ հեռու է»:
Բրիտանական իշխանությունները երեքշաբթի ամբողջ օրը աշխատել եբ վերականգնելու Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կապը Զելենսկու և Թրամփի միջև վեճից հետո, գրել է «Telegraph»-ը։
Խոսքը վերաբերում է «շարունակական խոսակցությանը», այլ ոչ միայն հեռախոսազանգերին։