Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ․ Մեքսիկայի նախագահ

Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ․ Մեքսիկայի նախագահ

Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների վրա, սակայն բաց է մնում խնդրին բանակցային լուծում գտնելու համար: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։

«Ուզում եմ հստակեցնել, որ մենք միշտ ձգտելու ենք բանակցային լուծում գտնել, ինչպես առաջարկել ենք, մեր ինքնիշխանության հարգման շրջանակներում»,- ասել է նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների կողմից ընդունված միակողմանի որոշումը ազդում է մեր երկրում գործող ներքին և արտասահմանյան ընկերությունների վրա և ազդում է մեր քաղաքացիների վրա»,- ընդգծել է նա: