Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու քաղաքականություն է գնում. Մանուկյան

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու համար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառույցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագույն վեկտորներից մեկը կասկածի տակ դնելու քաղաքականությունը շարունակվում է։

«Իշխանությունը չի բացատրում՝ արդյո՞ք այս քայլը հաշվարկված էր։ Ուղղակի խայտառակություն է, երբ տելեգրամյան ինչ-որ մի ալիքով տարածվող լուրը հետո արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ հաստատում է։ Հայաստանի հասարակությունը իրավունք ունի իր անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, անվտանգային հարցերի հետ կապված պարզաբանում ստանալ, որը, ցավոք, չկա։ Սա հերթական անգամ վտանգում է մեր անվտանգային համակարգը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: