Ախպոր պես, լռեք․ Մամիջանյանն իշխանությանը խնդրեց ադրբեջանական քարոզչություն չանել

Արցախի հարցում ի՞նչ ստատուս-քվո է պահպանվել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով իշխանությանը։ 

Նա հարց հնչեցրեց, թե արդյոք իշխանությունը չի նկատել Արցախի տարածքային փոփոխություններն ու հողային կորուստները։ «Ես ուզում եմ պարոն Ռուբինյանին հուշել, որ ինքն իրավունք ունի ամբիոնից ելույթ ունեցողի միկրոֆոնն անջատել, որովհետև մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցեր է ներկայացնում, պարոն Աղազարյանն էլ այդ հայցերի էջերը մեկով ավելացրեց այսօր»,- նշեց Մամիջանյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի ելույթին։

ՀՀ ԱԺ ամբիոնից հնչում է հայտարարություն, թե Հայաստանը «օկուպանտ» էր, ինչն, ըստ Մամիջանյանի, դատապարտելի է։

«Չնայած ինչի՞ վրա եմ զարմանում։ Երեսուն տարվա ընթացքում ոչ մի ադրբեջանցի Ալմա-Աթայի մասին չէր խոսել, դա մեյդան բերեց Փաշինյան Նիկոլը»,- ասաց Մամիջանյանը, ապա իշխանությանը հորդորեց՝ ուղղակի լռել։ 

«Ախպոր պես․ քիչ խոսեք, էլի»,- դիմեց Մամիջանյանն իշխանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։