3 սեզոնային մթերք, որոնք պետք է ավելացնել ձեր սննդակարգին

3 սեզոնային մթերք, որոնք պետք է ավելացնել ձեր սննդակարգին

Սննդաբան, սննդի խորհրդատու և First&Only առողջության ակումբի մարզիչ Մարիա Ռեզնիկովան նշել է երեք սեզոնային մթերք, որոնք անհրաժեշտ է ավելացնել սննդակարգին։ Նա համապատասխան մեկնաբանություն է տվել Gazeta.Ru-ին։

Մասնագետը խորհուրդ է տվել ուտել կապույտ ցախկեռաս, քանի որ հատապտղի մեջ վիտամին C-ի պարունակությամբ գերազանցում է կիտրոնին և ելակին։ Բացի այդ, տարբեր  տարրեր`ֆոսֆոր, նատրիում, երկաթ, կալիում, կալցիում է պարունակում: Դրանք բոլորն էլ դրական են ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, օգնում են բոլոր օրգան համակարգերի աշխատանքին»,- ասում է Ռեզնիկովան։

Մասնագետը օգտակար մթերքների ցանկում ավելացրել է վաղ սպիտակ կաղամբը։

100 գրամ բանջարեղենի մեջ վիտամին K-ի պարունակությունը կազմում է օրական պահանջարկի ավելի քան 60%-ը։ Այս վիտամինն ազդում է արյան մակարդման վրա և անհրաժեշտ է առողջ սպիտակուցի սինթեզի համար: Կաղամբը պարունակում է նաև ասկորբին և ֆոլաթթուներ։

Բացի այդ, բողկը պետք է ներմուծվի սննդակարգ, քանի որ այս մթերքը հարուստ է բջջանյութով, ջրով, եթերայուղերով, B և PP վիտամիններով, միկրո և մակրո տարրերով՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ: Միևնույն ժամանակ, բողկը, ըստ մասնագետի, 93 տոկոսով ջուր է, հետևաբար ունի շատ ցածր կալորիականություն։

«Մի մոռացեք վիտամին D-ի մասին, որն ակտիվորեն արտադրվում է արևի տակ։ Այն պատասխանատու է ոսկրերի առողջության և ուժեղ իմունիտետի համար։ Առանց դրա օրգանիզմում սկսվում են քրոնիկական բորբոքային պրոցեսներ, որոնք կարող են հանգեցնել զարկերակների խցանման, ինսուլինի դիմադրության վատթարացման և նույնիսկ քաշի ավելացման»,- ամփոփել է սննդաբանը։